Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
«Հոշոտված Հայաստան» ֆիլմի գովազդային պաստառը
№ 0715 · Փաստաթուղթ

«Հոշոտված Հայաստան» ֆիլմի գովազդային պաստառը

«Հոշոտված Հայաստան» ֆիլմի գովազդային պաստառը։ Ֆիլմը նկարահանվել է 1918 թվականին Հոլիվուդում։

14 տարեկանում Արշալույս (Ավրորա) Մարտիգանյանն իր աչքի առաջ կորցրել է ընտանիքը։ Տեղահանության ընթացքում նա ենթարկվել է բռնությունների գերմանացի սպաների կողմից, թուրք պաշտոնյաների հարեմներում և քուրդ ցեղապետերի մոտ։ 2 տարվա տառապանքներից հետո նա հասել է ԱՄՆ։ Նրա պատմության հիման վրա 1918 թվականին հրատարակվել է «Հոշոտված Հայաստան» գիրքը, և նույն տարում նկարահանվել է «Հոշոտված Հայաստան, կամ Հոգիների աճուրդ» համր ֆիլմը՝ Հայոց ցեղասպանության մասին առաջին գեղարվեստական ֆիլմը։ Ավրորան խաղացել է ինքն իրեն և դարձել սցենարի հեղինակը։ Ցուցադրություններից ստացված ամբողջ եկամուտը՝ 30 միլիոն դոլար, ուղղվել է Մերձավոր Արևելքում հայտնված 60 000 հայ որբերի օգնությանը։

Պաստառին անգլերեն գրված է ֆիլմի անունը՝ «Հոգիների աճուրդ», տպված է Ավրորայի լուսանկարը և նշված, որ նա ինքն է խաղում ֆիլմում։

Արխիվային №
0715
Ժամանակ
Անհայտ
Վայր
Միացյալ Նահանգներ
Տարածաշրջան
Սփյուռք
Թեմաներ
ՑեղասպանությունՀայ կինըԱրվեստՍփյուռք

Նման նյութեր