Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Աննա Լազարյանի դիմանկարը, Իվան Արգունով, 1769
№ 0579 · Կտավ

Աննա Լազարյանի դիմանկարը, Իվան Արգունով, 1769

Իվան Պետրովիչ Արգունովի (1722–1802) «Աննա Հովակիմովնա Լազարյանի դիմանկարը», 1769 թ.։ Կտավ, յուղաներկ, 78,5×63։ Հայաստանի ազգային պատկերասրահ։

Թիկնաթոռին նստած է տարեց կին՝ մարգարիտներով զարդարված բարձր գլխազարդով, բաց գույնի գլխաշորով, ոսկեթել ասեղնագործությամբ կապույտ զգեստով և գոտիով, ձեռքին՝ փոքրիկ տուփ։

Աննա Լազարևան (1710–1770) ռուս արդյունաբերողների և բարերարների Լազարևների տոհմի հիմնադիր Լազար Նազարովիչ Լազարևի (1700–1782) կինն էր։ Ծնվել է Նոր Ջուղայում (Սպահան)։ 1735 թվականին ծնվեց նրա առաջնեկը՝ Հովհաննեսը (Իվան), ապա ևս 3 որդի՝ Մինասը, Խաչատուրը (Քրիստափոր) և Հովակիմը (Եկիմ), և դուստրը՝ Աննան։ 1779 թվականին որդու՝ Խաչատուրի միջոցներով Մոսկվայում սկսվեց Սուրբ Խաչ եկեղեցու կառուցումը, որն ավարտեց Իվանը 1790 թվականին։ Իվանի միջոցներով 1815 թվականին Հովակիմը Մոսկվայում կառուցեց հայ աղքատ երեխաների դաստիարակության և ուսուցման ուսումնարանի շենքը, որը հետագայում դարձավ Լազարյան արևելյան լեզուների ինստիտուտ։

Արխիվային №
0579
Ժամանակ
1769
Վայր
Անհայտ
Տարածաշրջան
Սփյուռք
Թեմաներ
ԱրվեստՀայ կինըՏարազՍփյուռք

Նման նյութեր