Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Նվարդ Ձերոն՝ Հայաստանի դուստրը, 1912 թ.
№ 0543 · Կտավ

Նվարդ Ձերոն՝ Հայաստանի դուստրը, 1912 թ.

Ամերիկացի նկարիչ Ռալֆ Էլմեր Քլարքսոնի 1912 թվականի այս դիմանկարը կոչվում է «Նվարդ Ձերոն՝ Հայաստանի դուստրը»։ Կտավը պահվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտի հավաքածուում։ Պատկերված է Նվարդ Ձերոն-Քոշքարյանը՝ ծնունդով Խարբերդից, որին դեռ մանուկ հասակում տեղափոխել էին Միացյալ Նահանգներ։ Նրա մասին քիչ բան է հայտնի։ Նա երգչուհի էր, և ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում պահպանվել են նրա կատարմամբ հայկական երգերի ձայնագրություններ՝ «Մանիր, մանիր, իմ ճախարակ» և «Գնաց աշուն, եկավ գարուն»։

Դիմանկարը սկզբում կոչվում էր «Նվարդ Ձերոն», սակայն 1915 թ. Հայոց ցեղասպանությունից հետո կերպարը նոր իմաստներ ստացավ, և հայտնվեց երկրորդ անվանումը՝ «Հայաստանի դուստր»։

Կինը պատկերված է հասակով մեկ՝ ոսկեգույն ասեղնագործությամբ կապույտ երկար վերարկուով և լայն տաբատով, գլխին՝ զարդ, ձեռքին՝ կարմիր համրիչ։

Արխիվային №
0543
Ժամանակ
1912
Վայր
Չիկագո
Տարածաշրջան
Սփյուռք
Թեմաներ
ԱրվեստՀայ կինըՏարազՍփյուռք

Նման նյութեր