Մեր Պատմությունը
«Մեր Պատմությունը» հայկական պատմական լուսանկարների և նյութերի արխիվ է՝ չորս լեզվով։
1278նյութ
23Թեմաներ
9Վայրեր
4HY · EN · FR · RU
Մեր նպատակն է պահպանել և հասանելի դարձնել այն դեմքերն ու վայրերը, որոնք մոռացության վտանգի տակ են։ Յուրաքանչյուր նյութ ունի արխիվային համար, օրիգինալ պատկեր, տեղ, ժամանակ և պատմություն։ Տեքստերը շարունակաբար ստուգվում և լրացվում են։
Ինչ կգտնեք կայքում
Արխիվ1278 նյութ՝ լուսանկարներ, կտավներ, ձեռագրեր և հուշարձաններ, ամեն մեկը՝ իր պատմությամբ։Պատմություն22 գլուխ՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, ամեն գլուխ՝ արխիվի նկարներով։Թեմաներ, վայրեր, ժամանակներԳտեք նյութերը ըստ թեմայի, տարածաշրջանի կամ դարաշրջանի, կամ օգտվեք որոնումից։Չորս լեզուՀայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն՝ Հայաստանի, Սփյուռքի և ողջ աշխարհի համար։
Մեր սկզբունքները
Միայն օրիգինալ պատկերներԿայքում նկարները ցույց ենք տալիս այնպես, ինչպես կան՝ առանց արհեստական բանականությամբ ավելացված կամ փոխված մանրամասների։
Զգույշ տեքստերՆկարագրությունները հիմնված են նյութի աղբյուրի և նկարում երևացողի վրա։ Չստուգված տեղեկությունը փաստի տեղ չենք ներկայացնում։
Բաց ենք ուղղումների համարԵթե սխալ եք նկատել կամ լրացուցիչ տեղեկություն ունեք, գրեք մեզ, և մենք կուղղենք։