Ղազիրի գորգը
Ղազիրի գորգը գործել են Ղազիրի (Սիրիա, այժմ՝ Լիբանան) մանկատան հայ որբերը։ 1925 թ. այն նվիրվել է ԱՄՆ նախագահ Քալվին Քուլիջին՝ Հայոց ցեղասպանության զոհերին ցուցաբերած օգնության համար։
Գորգը խորհրդանշում է դրախտային այգիները, բաղկացած է 4 միլիոն հանգույցից և ձեռքով գործվել է 18 ամսում։
Լուսանկարում գորգը կախված է պատից։ Վերևից այն բռնել են մի խումբ աղջիկներ և գլխարկով մի տղամարդ։ Ձախում երևում է մեկ այլ գորգ։








