Ղազիրի գորգը
Ղազիրի գորգը։ Այն գործել են Ղազիրի (Սիրիա, այժմ՝ Լիբանան) մանկատան հայ որբերը, և 1925 թվականին գորգը նվիրվել է ԱՄՆ նախագահ Քալվին Քուլիջին՝ Հայոց ցեղասպանության զոհերին ցուցաբերած օգնության համար։
Գորգը խորհրդանշում է դրախտային այգիները, ունի 4 միլիոն հանգույց և ձեռքով գործվել է 18 ամսում։ Կենտրոնում աստղաձև մեծ զարդանախշ է, դաշտում՝ կենդանիների և բույսերի պատկերներ, եզրերին՝ մի քանի զարդագոտի։








