Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Ադանայի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցին
№ 0863 · Լուսանկար

Ադանայի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցին

Ադանայի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցին կառուցվել է 1840 թվականին՝ 13-րդ դարում, Կիլիկիայի հայկական թագավորության շրջանում հիմնված հին եկեղեցու վերակառուցմամբ։ Բլրի վրա գտնվելու պատճառով այն կոչվում էր նաև «Վերին եկեղեցի»։ 1890 թվականին Ադանայի հայերը Մկրտիչ արքեպիսկոպոս Վեհապետյանի գլխավորությամբ նշել են նրա 50-ամյակը, իսկ 1900-ական թվականների սկզբին Մուշեղ արքեպիսկոպոս Սերոբյանի օրոք եկեղեցին ընդարձակվել է և դարձել առաջնորդանիստ։

Հայոց ցեղասպանության շրջանից սկսած եկեղեցին նախ օգտագործվել է որպես զինապահեստ, 1923 թվականին բռնագրավվել է թուրքական կառավարության կողմից, իսկ 1930 թվականին վարձակալությամբ տրվել է կինոգործիչ Բաքի Թոնգուչին, որն այստեղ կինոդահլիճ է բացել։ 1970-ական թվականներին եկեղեցին քանդվել է, և նրա տեղում կառուցվել է Թուրքիայի կենտրոնական բանկի մասնաճյուղ։

Բացիկի վրա ֆրանսերեն գրված է՝ «Ադանա (Կիլիկիա), Հայկական թաղամաս»։ Երևում են բարձր զանգակատնով եկեղեցի, շենքեր, սայլեր, մարդիկ և քարերի կույտեր։

Արխիվային №
0863
Ժամանակ
Անհայտ
Վայր
Ադանա
Տարածաշրջան
Կիլիկիա
Թեմաներ
Եկեղեցիներ և վանքերԱրևմտյան Հայաստան

Նման նյութեր