Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Մշո Սուրբ Կարապետ վանքի տոնը, 1903 թ.
№ 0817 · Լուսանկար

Մշո Սուրբ Կարապետ վանքի տոնը, 1903 թ.

Մուշ, Սուրբ Կարապետ վանք, 1903 թվական։ Վանքի տոնի տոնախմբությունը։ Արևմտյան Հայաստան։

Ավանդության համաձայն՝ Գրիգոր Լուսավորիչը վանքի մատուռի տակ ամփոփել է Հովհաննես Մկրտչի մասունքները։ Այստեղ են Մամիկոնյան տոհմի բազմաթիվ իշխանների և զորավարների, այդ թվում՝ Մուշեղ Մամիկոնյանի, Գայլ Վահանի և Սմբատ Մամիկոնյանի շիրիմները։ Անցյալ դարի 20-ական թվականներին վանքը պայթեցվել է թուրքերի կողմից, և այժմ նրանից միայն ավերակներ են մնացել։ Խաչքարերը տարել են Մուշում վերաբնակեցված քրդերը և օգտագործել որպես շինանյութ։

Լուսանկարում հավաքված բազմության առջև լարախաղացը քայլում է ձգված պարանի վրա։ Մարդիկ կանգնած են բակում և նստած են կամարակապ շինության տանիքին։

Արխիվային №
0817
Ժամանակ
1903
Վայր
Մուշ
Տարածաշրջան
Արևմտյան Հայաստան
Թեմաներ
Արևմտյան ՀայաստանԵկեղեցիներ և վանքերԱնձինք

Նման նյութեր