Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Զեյթունի հայոց եպիսկոպոսը Զատկին, 1912
№ 1086 · Լուսանկար

Զեյթունի հայոց եպիսկոպոսը Զատկին, 1912

Զեյթունի հայոց եպիսկոպոսը։ 1912 թ. Զատիկը Զեյթունի Սուրենյան թաղամասի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Եպիսկոպոսը բարձր ոսկեզօծ խույրով և ծաղկանախշ զգեստով է, ձեռքին՝ գավազան։ Առջևում սպիտակ շապիկներով երկու տղա բռնել են բարձր մոմակալներ՝ վառվող մոմերով, ետևում հոգևորականներ և տղամարդիկ են։

Զեյթունը Լեռնային Կիլիկիայի հայկական քաղաք էր, որը դարեր շարունակ պահպանեց իր անկախությունը և միայն 1865 թ. ընդունեց օսմանյան սուլթանի իշխանությունը։ Հետագա տասնամյակներում քաղաքը ենթարկվեց կոտորածների, 1915 թ. մնացած բնակիչները տեղահանվեցին ու բնաջնջվեցին, իսկ 1921 թ. վերջին կոտորածից հետո քաղաքից և նրա բնակչությունից ոչինչ չմնաց։ 1923 թ. Զեյթունը վերանվանվեց Սուլեյմանլը։

Արխիվային №
1086
Ժամանակ
1912
Վայր
Զեյթուն
Տարածաշրջան
Կիլիկիա
Թեմաներ
Եկեղեցիներ և վանքերԱրևմտյան ՀայաստանՄանկություն

Նման նյութեր