Սավոյական տան արքայազներ Այմոնեն և Ֆիլիբերտոն
Աղբյուրի համաձայն՝ Կիլիկյան Հայաստանի (Հայկական թագավորության) վերջին թագավոր Լևոն VI Լուսինյանի մահից հետո հայկական թագի իրավունքը չի վերացել։ Կիլիկիայի անկումից հետո, տոհմական ամուսնությունների արդյունքում, Կիլիկյան Հայաստանում և Կիպրոսում իշխած Լուսինյանների արքայատունը միաձուլվել է Իտալիայում իշխած Սավոյական արքայատանը։ Հայ-կիպրական թագավոր Յանուսի դուստր Աննա Լուսինյանն ամուսնացել է Սավոյայի թագավոր Լյուդովիկոս I-ի հետ, և նրանք ունեցել են 7 երեխա։ Բացի այդ, Սավոյայի դուքս Կարլ III-ը իր դստերը՝ Մարիային, կնության է տվել Լևոն VI-ի որդի Գվիդոյին։
Սավոյական տունը հիմնադրվել է 1003 թվականին և մինչև 1947 թվականը, երբ Իտալիայում վերացվեց միապետությունը, կրել է Իտալիայի թագավորի տիտղոսը։ Նրա տիտղոսների թվում են նաև Կիպրոսի թագավորի և Հայաստանի թագավորի տիտղոսները։ Տան ներկայիս ղեկավարը արքայազն Այմոնեն է, որը 2019 թվականից Մալթայի օրդենի դեսպանն է Ռուսաստանում։
Լուսանկարում արքայազներ Այմոնեն և Ֆիլիբերտոն են՝ սև սմոքինգներով և թիթեռնիկ փողկապներով, կարմիր վարագույրներով սրահում։








