Փոքրիկ համշենցի աղջիկը
Լուսանկարում փոքրիկ համշենցի աղջիկ է։ Համշենցիները կամ համշենահայերը (կոչվում են նաև հեմշիններ, հեմշիլներ) հայերի առանձին խումբ են, որոնք դավանում են իսլամ, մասամբ նաև քրիստոնեություն։ Նրանք ապրում են Սև ծովի հարավարևելյան ափին՝ Թուրքիայի հյուսիսում գտնվող Սամսուն նահանգից մինչև Ռուսաստանի հարավ։
Ժպտացող աղջիկը այտը հենել է ձեռքին։ Գլխին դեղին-կանաչ նախշերով գլխաշոր է, ճակատին և դեմքի շուրջը՝ ուլունքներով և մետաղյա կլոր զարդերով շարքեր։ Հագին կանաչ բաճկոնակ է։








