Հայ երաժիշտ՝ ազգային տարազով
Հայ երաժիշտ՝ ազգային տարազով։ Արխիվային լուսանկար։
Բացիկի վրա բեղավոր տղամարդ է՝ բարձր մորթե գլխարկով և լայն թևքերով երկար վերարկուով, ձեռքին՝ լարային նվագարան։ Նա նստած է բազմոցին, ոտքերի տակ գորգ է։ Ներքևում անգլերեն մակագրություն է՝ «Թիվ 189։ Կովկասյան շարք։ Հայ։ Արևելքի երգիչ՝ իր ազգային տարազով», որտեղ նշված է նաև, որ վերարկուն առջևից բաց է, թևքերը՝ լայն, իսկ սրածայր գլխարկը պարսկական կարակուլից է։








