Նկարիչ Անդրանիկ Ավետիսյանը (Ադո)
Նկարիչ Անդրանիկ Ավետիսյանը (Ադո) աշխարհում միակ նկարիչն է, որ արվեստի գործեր է ստեղծում սարդոստայնից։ Մի օր նա իր արվեստանոցի պատուհանի անկյունում սարդոստայն նկատեց, և նրա մտքում ծագեց այն պատկերելու գաղափարը։ Նա սկսեց ուսումնասիրել սարդերի կյանքը և ոստայնի կառուցվածքը, ապա ստեղծել գործեր, որոնք արագ համաշխարհային ճանաչում բերեցին նրան։ Նրա գործերի հիմնական թեմաներն են կյանքը, մարդկային հարաբերությունները, էներգիան, տարածությունը և սկիզբը։
2017 թվականին նա մասնակցել է Ֆրանսիայի Կաննը քաղաքում կայացած ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին և արժանացել «Նոր տաղանդ» մրցանակին։ Նա սարդոստայնային պատկերների հիմնադիրն է։
Լուսանկարում նա նստած է կապույտ վերնաշապիկով, հետևում՝ բույսեր և պատին կախված շրջանակված նկար։








