Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Արա Գյուլերը և Սալվադոր Դալին
№ 0578 · Լուսանկար

Արա Գյուլերը և Սալվադոր Դալին

Հայկական ծագումով թուրք լուսանկարիչ Արա Գյուլերը և նկարիչ Սալվադոր Դալին։

Արա Գյուլերը հայտնի լուսանկարիչ էր, որին Թուրքիայում անվանել են «դարի լուսանկարիչ»։ Նա նկարահանում էր միջազգային տարբեր հրատարակությունների համար, արվեստագետների և քաղաքական գործիչների դիմանկարներ էր անում։ Նրա աշխատանքները պահվում են աշխարհի խոշորագույն թանգարաններում։

Գյուլերը ծնվել է 1928 թ. Կոստանդնուպոլսում՝ հայ ընտանիքում։ Մինչև 1934 թ. Թուրքիայում ազգանունների կայուն համակարգ չկար։ 1934 թ. ընդունված օրենքով բոլոր քաղաքացիները պետք է ազգանուն վերցնեին պետության առաջարկած ցանկից կամ ստեղծեին թուրքական արմատներով։ 1935 թ. Արայի ծնողները ընտանիքի Տերտերյան ազգանունը փոխեցին Գյուլերի։

Կանգնած տղամարդը ձեռքին լուսանկարչական ապարատ է պահում, մյուսը նստած է բազկաթոռին։

Արխիվային №
0578
Ժամանակ
Անհայտ
Վայր
Անհայտ
Տարածաշրջան
Այլ վայրեր
Թեմաներ
ԱնձինքԱրվեստ

Նման նյութեր