Հայ աղջիկներ ավանդական տարազով, Թեհրան
Հայ աղջիկներ ավանդական տարազով։ Իրան (Պարսկաստան), Թեհրան, 19-րդ դարի վերջ։ Լուսանկարիչ՝ Ա. Վ. Սևրյուգին։
Լուսանկարում չորս աղջիկ է. երեքը կանգնած են, մեկը՝ նստած։ Նրանց գլխին զարդարուն գլխարկներ են, վզին՝ մետաղադրամներով և ուլունքներով բազմաշար վզնոցներ, մեջքին՝ մետաղե գոտիներ։ Վերնազգեստների վրայից կապված են վանդակավոր և խալերով գոգնոցներ, ներքևից երևում են նախշազարդ կտորից երկար զգեստներ։ Հատակին գծավոր գորգ է։








