Ոսկե ապարանջան առյուծի գլուխներով, Վանի թագավորություն
Հայկական ոսկե ապարանջան՝ առյուծի գլուխներով ավարտվող ծայրերով։ Վանի թագավորություն (Ուրարտու), մ.թ.ա. 8-րդ դար։
Ապարանջանը բաց օղակի ձև ունի։ Նրա 2 ծայրերին իրար դեմ նայող, բաց երախով առյուծի գլուխներ են քանդակված, իսկ մարմինը զարդարված է երկայնական ակոսներով։








