Ուրարտական արծաթե կրծքազարդ
Ուրարտական արծաթե կրծքազարդ, մոտավորապես մ.թ.ա. 7-րդ դար։
Կիսալուսնաձև կրծքազարդի երկու ծայրերին պատկերված են ծնկաչոք թևավոր կերպարներ։ Միջին մասում մի քանի շարքով թռչունների և բուսական զարդերի պատկերներ են, եզրերը զարդարված են զիգզագաձև գծերով։ Վերին աջ անկյունում կախելու օղակ է։








