Անտիոքոս I-ի և Հերակլեսի բարձրաքանդակը Արսամեայում
Արսամեայի (Նեմրութ, Արևմտյան Հայաստան) քարե բարձրաքանդակը, որտեղ Կոմմագենեի Անտիոքոս I թագավորը (իշխել է մ.թ.ա. 70 – մոտ 38 թթ.) սեղմում է Հերակլեսի ձեռքը։ Թագավորը պատկերված է գոտիով պատմուճանով, թիկնոցով և դաշույնով, իսկ Հերակլեսը բռնել է իր մահակը և Նեմեայի առյուծի մորթին։
Անտիոքոս I-ը Երվանդունիների հայկական արքայատոհմից էր։ Մ.թ.ա. 66 թվականին Արտաշատում Հռոմի հետ կնքված հաշտության պայմանագրից հետո հայկական Կամախը (Կոմմագենե) դարձավ անկախ թագավորություն, իսկ Անտիոքոսը՝ նրա թագավորը։ Նա թագադրվել է հայկական թագով, որը նրան հանձնել է ինքը՝ «Արքայից արքա» Տիգրան II Մեծը։
Նրա հրամանով մ.թ.ա. 62 թվականին Նեմրութ լեռան վրա (2143 մ) կառուցվել են դամբարան և սրբավայր՝ շրջապատված հայկական հեթանոսական աստվածների 8–9 մետրանոց արձաններով։ Դամբարանի կենտրոնական մասը մանր քարերից թումբ է՝ գրեթե 50 մ բարձրությամբ և մոտ 150 մ շառավղով։








