Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Անահիտ դիցուհու բրոնզե գլուխը
№ 0422 · Առարկա

Անահիտ դիցուհու բրոնզե գլուխը

Անահիտը հայկական դիցաբանության մայր դիցուհին է, պտղաբերության և սիրո աստվածուհին, Արամազդի դուստրը (կամ կինը)։ Նրան անվանում էին «Մեծ տիկին», «Ոսկեծին», «Ոսկեմայր»։

Լուսանկարում Սատաղում գտնված բրոնզե արձանից պահպանված գլուխն է (38,1 սմ բարձրությամբ)։ 1872 թվականին տեղացի գյուղացին այն գտել է իր այգում և տարել Կոստանդնուպոլիս, որտեղից գլուխը հնավաճառների միջոցով հասել է Իտալիա, և Ալեսանդրո Կաստելանին այն վաճառել է Բրիտանական թանգարանին, որտեղ ցուցադրվում է ավելի քան 100 տարի։ 1874 թվականին Տրապիզոնում բրիտանական փոխհյուպատոս Ալֆրեդ Բիլիոտին ուղարկել է նաև քողի ծայրը բռնած ձախ ձեռքի հատվածը։ Արձանի պատճենը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում։

Արխիվային №
0422
Ժամանակ
Անհայտ
Վայր
Սատաղ (Սադաք)
Տարածաշրջան
Արևմտյան Հայաստան
Թեմաներ
Հին աշխարհԱրվեստ

Նման նյութեր