Սողոմոն Թեհլիրյանը կնոջ և որդու հետ
Սողոմոն Թեհլիրյանը կնոջ՝ Անահիտի և որդու՝ Զավենի հետ։ Նկարում երեք հոգի են սենյակում՝ կոստյումով երիտասարդ տղամարդ, ժպտացող կին և ակնոցով տարեց տղամարդ՝ սպիտակ վերնաշապիկով ու գոգնոցով։
Որդին՝ 90-ամյա Զավեն Թեհլիրյանը, ապրում է ԱՄՆ-ում։ Օքլենդ քաղաքի հայկական եկեղեցու սպասավորի միջոցով նա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանին է հանձնել ընտանեկան արխիվի եզակի փաստաթղթեր՝ Սողոմոն Թեհլիրյանի լուսանկարներ, ծնողների անձնագրերը, Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատանը թաղման վկայականը և տոհմածառը, որն ավարտվում է Հայոց ցեղասպանության տարով՝ 1915-ով։ Զավեն Թեհլիրյանը հիանալի տիրապետում է հայերենին և հետևում է հայրենիքում կատարվողին։








