Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Սողոմոն Թեհլիրյանը կնոջ՝ Անահիտի հետ
№ 0585 · Լուսանկար

Սողոմոն Թեհլիրյանը կնոջ՝ Անահիտի հետ

Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1897 թ. ապրիլի 2-ին Կարինի (Էրզրումի) նահանգի Ներքին Բագառիճ գյուղում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին նա միացել է հայկական դիմադրության ուժերին, սակայն նրա կյանքը շրջադարձ ապրեց, երբ Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց նրա ողջ ընտանիքը։

Մարտի 15-ին Բեռլինում Թեհլիրյանը բազմաթիվ վկաների ներկայությամբ գնդակահարեց Գերմանիայում թաքնված Թալեաթ փաշային՝ Օսմանյան կայսրության նախկին վեզիրին և ներքին գործերի նախարարին։ Գերմանական դատարանը նրան արդարացրեց։ Դրանից հետո նա հաստատվեց Սերբիայում, ապա տեղափոխվեց ԱՄՆ, ամուսնացավ, ունեցավ որդի և դուստր։ Մահացել է 1960 թ. Ֆրեզնոյում՝ հարգանքով շրջապատված։

Նկարում Սողոմոնն է կնոջ՝ Անահիտի հետ։ Ներքևում ձեռագիր մակագրություն կա։

Արխիվային №
0585
Ժամանակ
Անհայտ
Վայր
Անհայտ
Տարածաշրջան
Սփյուռք
Թեմաներ
ՑեղասպանությունԱնձինքԸնտանիք

Նման նյութեր