Ամիրդովլաթ Ամասիացու աստղալաբը, 1479
Այս աստղալաբը հայ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացու աշխատանքն է։ Նա ծնվել է մոտ 1420 թ. Ամասիայում և մահացել 1496 թ. Կոստանդնուպոլսում։ Կրթություն է ստացել որպես բժիշկ, դեղագործ և մատենագիր, տիրապետել է բազմաթիվ լեզուների, այդ թվում՝ արաբերենին, պարսկերենին, հունարենին և լատիներենին։ Երկար տարիներ եղել է Մեհմեդ Բ Նվաճող սուլթանի արքունական բժիշկը և իր աշխատություններից շատերը գրել է նրա արքունիքում։
Աստղալաբը պատրաստվել է 1479 թ. և կրում է Ամիրդովլաթի անունը։ Այն ունի շրջանակ, որի վրա պտտվում են 5 սկավառակ՝ փորագրված նշաններով, տառերով, աստղերի ու համաստեղությունների անուններով և շրջաններով։ Փորագրություններում կա «Ամիրդովլաթ բժշկապետ» անունը։ Եզրին երևում են փորագրված հայերեն տառեր։
Այն համարվում է հայկական կարևորագույն աստղագիտական գործիքներից մեկը։ 1997 թ. աճուրդում այն ավելի քան 200 000 դոլարով գնել է Կատարի արքայազներից մեկը։








