Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Ճարտարապետ Տրդատը և Սուրբ Սոֆիայի գմբեթը
№ 1146 · Հուշարձան

Ճարտարապետ Տրդատը և Սուրբ Սոֆիայի գմբեթը

Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը, որը փլվել էր 989 թվականի երկրաշարժից, վերականգնել է հայ ճարտարապետ Տրդատը։ Բյուզանդական աղբյուրները նրա անունը չեն նշում. այն պահպանվել է միայն Ստեփանոս Տարոնեցու 11-րդ դարի սկզբի «Տիեզերական պատմության» մեջ։ Մատենագիրը պատմում է, որ բազմաթիվ հույն վարպետներ փորձել էին վերականգնել տաճարը, իսկ Տրդատը ներկայացրեց գմբեթի նախագիծն ու մանրակերտը և տաճարը վերականգնեց նախկինից ավելի գեղեցիկ։

Տրդատը Բագրատունիների արքունական ճարտարապետն էր և Արգինայի կաթողիկոսական տաճարի կառուցողը։ Գմբեթն առաջին անգամ փլվել էր 558 թվականի մայիսին՝ տաճարի կառուցումից 21 տարի անց։ Աղբյուրի համաձայն՝ Տրդատը գմբեթը շարել է իրար մեջ դրված կավե սափորներից, ինչը թեթևացնում էր գմբեթը և լավացնում տաճարի ակուստիկան։

Վերևի լուսանկարում գմբեթն ու կիսագմբեթներն են ներսից՝ պատուհանների շարքով և ոսկեգույն հարդարանքով, ներքևի լուսանկարում՝ տաճարը դրսից՝ մինարեթներով։

Արխիվային №
1146
Ժամանակ
Անհայտ
Վայր
Կոստանդնուպոլիս
Տարածաշրջան
Կոստանդնուպոլիս
Թեմաներ
ԿոստանդնուպոլիսՃարտարապետությունԵկեղեցիներ և վանքեր

Նման նյութեր