Հայկական լահմաջո
Հայկական լահմաջոն ներառվել է աշխարհի տարբեր խոհանոցների համեղ ուտեստների ցանկում. Նյու Յորքում գործող «Ճանապարհներ և թագավորություններ» զբոսաշրջային հրատարակությունը այն ընդգրկել է Հորդանանի 10 ամենահամեղ ուտեստների շարքում։ Ամմանի հայկական թաղամասում՝ Ջաբալ ալ-Աշրաֆիեում, հայկական եկեղեցու մոտ գործում է փոքրիկ փուռ, որտեղ հյուրերին առաջարկվում է միայն մեկ ուտեստ՝ լահմաջո։
Այն հաճախ անվանում են «հայկական պիցցա»։ Պատրաստվում է բարակ խմորի վրա տարածված գառան աղացած մսի, լոլիկի, սոխի և պղպեղի խառնուրդից։ Պատմական աղբյուրների համաձայն՝ լահմաջոն Հորդանանի մայրաքաղաք Ամման է հասել այն հայերի միջոցով, որոնք Օսմանյան կայսրությունից փրկվելով՝ այնտեղ ապաստան էին գտել 1915 թվականի ցեղասպանության տարիներին։
Լուսանկարում փայտե սեղանին՝ կտորի վրա, ափսեի մեջ կտրատված լահմաջո է՝ վրան կիտրոնի 2 կտոր, կողքին՝ կիտրոն, թիակ և լոլիկներ։








