Զգեստների դիզայներ Պատրիսիա Ֆիլդը
Պատրիսիա Ֆիլդը ամերիկացի զգեստների նկարիչ, ոճաբան և նորաձևության դիզայներ է, «Էմմի» մրցանակի դափնեկիր և «Օսկարի» հավակնորդ։ Ծնվել է Նյու Յորքում՝ հայ-հունական ընտանիքում, մեծացել Քուինսի Աստորիա թաղամասում։ Հաջողության է հասել 1970-ական թթ. սկզբին՝ ստեղծելով կանացի ժամանակակից լեգինսներ, և ունի իր անունով խանութ։
1980-ական թթ. կեսերից աշխատել է կինոյում և հեռուստատեսությունում։ 1998–2004 թթ. եղել է «Սեքս մեծ քաղաքում» սերիալի գլխավոր զգեստների դիզայները, ստացել «Էմմի» մրցանակի 5 առաջադրում և մեկ անգամ հաղթել։ 2006 թ. «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի համար առաջադրվել է «Օսկարի» և «ԲԱՖԹԱ»-ի։ 2023 թ. հուլիսի 16-ին ներկայացրել է իր առաջին վավերագրական ֆիլմը։
Լուսանկարում նա կարմիր մազերով է, կարմիր զգեստով և ոսկե վզնոցով՝ մեծ կլոր կախազարդով։








