Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
«Հայկական թղթի» գովազդային պաստառ
№ 0952 · Փաստաթուղթ

«Հայկական թղթի» գովազդային պաստառ

«Պապիե դ’Արմենին» կամ «Հայկական թուղթը» սենյակների օդը թարմացնող միջոց է՝ ստիրաքս ծառերի չորացրած հյութով ներծծված թղթի թերթեր։ 19-րդ դարի վերջին Օգյուստ Պոնսոն նկատել է, որ հայ տանտիրուհիները այրում են այդ հյութով ներծծված թուղթը՝ որպես բուրավետ և ախտահանող միջոց։ Դեղագործ Անրի Ռիվիերի օգնությամբ նա յուրացրել է այդ սովորույթը՝ բենզոինի խեժը լուծելով սպիրտի մեջ և ներծծելով թղթին։ 1888 թվականից թուղթն արտադրվում է Մոնրուժ քաղաքում, արտադրվում է մինչ օրս և վաճառվում ամբողջ աշխարհում։

Ֆրանսերեն պաստառի վերնագիրն է՝ «Մաքրե՛ք օդը՝ այրելով Հայկական թուղթ»։ Ծաղրածուն մտրակով քշում է հիվանդություններ խորհրդանշող կերպարներին (խոլերա, տիֆ, բնական ծաղիկ և այլն) և գերանդիով կմախքին։ Ներքևում գրված է, որ թուղթը վաճառվում է բոլոր դեղատներում։

Արխիվային №
0952
Ժամանակ
Անհայտ
Վայր
Ֆրանսիա
Տարածաշրջան
Սփյուռք
Թեմաներ
ՍփյուռքԱրվեստ

Նման նյութեր