Խնկաման, 19-րդ դար
Խնկաման, 19-րդ դար, ազնավուրցի արծաթագործի աշխատանք։ Պահվում է Ֆրանսիայի հայկական թանգարանում։
Անոթն ունի կլոր իրան, երկու ոլորուն բռնակ և կափարիչ, որի գագաթին պտուղների փնջի տեսքով զարդ է։ Իրանը պատված է փորագիր նախշերով, կենտրոնում վահանաձև զարդ է։ Անոթը կանգնած է ցածր ոտքի վրա՝ զարդաքանդակ հենարանով։








