«Գոհար» հայկական գորգը, 1700, Արցախ
Հայկական «Գոհար» գորգը՝ հայերեն արձանագրությամբ, 1700 թ., Արցախ։
Կարմրավուն հիմնադաշտի վրա իրար տակ դասավորված են 3 մեծ զարդապատկեր, որոնցից միջինը խաչաձև է։ Վերևի մասում՝ եզրագոտուց ներքև, 2 տող հայերեն արձանագրություն է գործված։ Գորգը շրջանակված է երկրաչափական նախշերով եզրագոտիով։








