Երևանի աստղադիտարանը
Երևանի աստղադիտարանի շենքը կառուցվել է 1933 թվականին՝ ճարտարապետ Ա. Թամանյանի 1921 թվականի նախագծով։
Գլանաձև շենքը շարված է վարդագույն երանգի քարով։ Վերևում այն ունի մետաղե գմբեթ և կլոր պատուհանով բաց պատշգամբ, իսկ ներքևում շրջապատված է սյունաշարով։ Շուրջը կանաչ ծառեր են։








