Գառնիի տաճարը վերականգնման ընթացքում
Լուսանկարի հեղինակը Նեմրութ Բաղդասարյանն է՝ հայկական ֆոտոռեպորտաժի հիմնադիրը։ Ամենայն հավանականությամբ այն արվել է 1960-ական թվականների կեսերին։ Գառնիի տաճարի վերականգնման աշխատանքները ղեկավարում էր ճարտարապետ Ալեքսանդր Սաինյանը, որը հեղինակել է Գառնիին և Գեղարդին նվիրված մի շարք գիտական աշխատություններ։
Լուսանկարում Գառնիի տաճարը վերակառուցման ընթացքում է՝ շրջապատված փայտամածներով, կողքին կանգնած է բարձր ամբարձիչ։ Առաջին պլանում հին քարե պատերի մնացորդներ են, հետևում՝ լեռներ։








