Հին բնակելի տուն Կարսում
Կարս քաղաքի հին տների հայկական ճարտարապետությունը։ Կարսն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում։
Լուսանկարում մուգ սրբատաշ քարից կառուցված երկհարկանի տուն է։ Պատուհանների շուրջը և կիսասյուների գլխին քանդակազարդեր են, երկրորդ հարկում երկաթե զարդարուն ճաղավանդակով պատշգամբ է։ Առաջին հարկում փայտե դռներ են, աջ կողմում՝ կամարակապ դարպաս։








