Մարդինի փոստատան պատմական շենքը
Մարդինի փոստային բաժանմունքի պատմական շենքը, որը գեղեցկությամբ յոթերորդն է աշխարհի փոստատների շարքում, կրում է հայ ճարտարապետ Սարգիս Լոլեի կնիքը։ Շենքը 1890 թվականին կառուցել է Շահթանա ընտանիքը, որն այն օգտագործել է 60 տարի, իսկ 1950 թվականից այն ծառայում է որպես փոստատուն։ Հարուստ քարե շարվածքով շենքը գտնվում է Շահիդիյա մզկիթի դիմաց։
Այսօր շենքն օգտագործում է Թուրքիայի փոստային ծառայությունը, իսկ մեծ մասը պատկանում է Մարդինի Արթուքլու համալսարանին՝ որպես ապագա հյուրանոցային աշխատողների գործնական ուսուցման վայր։
Լուսանկարում կամարակապ սրահներով շրջապատված բակն է՝ կենտրոնում քարե սանդուղքով և քարե բազրիքներով։ Ետևում՝ բլրի լանջին, քաղաքի հին շենքերն են։








