Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Արևախաչ Անիի բերդապարսպի վրա
№ 0744 · Հուշարձան

Արևախաչ Անիի բերդապարսպի վրա

Սվաստիկայի նշանը Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիի բերդապարսպի վրա։

Սվաստիկան հնագույն խորհրդանիշ է, որ հազարամյակներ շարունակ օգտագործվել է տարբեր մշակույթներում և կրոններում։ Այն խաչաձև նշան է, որի չորս թևերը թեքված են ուղիղ անկյան տակ։ Բառը սանսկրիտից է և նշանակում է «բարօրություն բերող» կամ «հաջողություն»։ Հայաստանում հնագույն ժամանակներից սվաստիկան՝ արևախաչը (արև և խաչ բառերից), եղել է հավերժության և հայ ժողովրդի ազգային ինքնության խորհրդանիշ։ Այն խորհրդանշում է արևը, կյանքը, կրակը, պտղաբերությունը, առաջընթացն ու զարգացումը։

Դեղնավուն սրբատաշ քարերով պարսպի վրա նշանը շարված է մուգ քարերից, ներքևում կամարաձև պատուհան է։

Արխիվային №
0744
Ժամանակ
Անհայտ
Վայր
Անի
Տարածաշրջան
Արևմտյան Հայաստան
Թեմաներ
Արևմտյան ՀայաստանՃարտարապետություն

Նման նյութեր