Կտուցի վանքը Վանա լճում
Կտուցի վանքը կամ Սուրբ Կարապետ (Սուրբ Հովհաննես Մկրտիչ) եկեղեցին 15-րդ դարի կառույց է։ Այն գտնվում է Վանա լճի Կտուց կղզում, Վասպուրական նահանգում, Արևմտյան Հայաստանում։
Լուսանկարում կիսավեր քարե եկեղեցին է՝ ուղղանկյուն հատակագծով։ Ճակատին մուտք և լուսամուտ է, տանիքին՝ սրածայր ծածկով փոքր գմբեթ։ Եկեղեցու շուրջը չոր խոտ է և քարեր, ետևում երևում են լիճը և ավազոտ ափը, հեռվում՝ լեռ։








