Աղթամար կղզին և Սուրբ Խաչ եկեղեցին
Աղթամարը կղզի է Վանա լճում (այժմ՝ Թուրքիայի տարածքում)։ Կղզու ընդհանուր մակերեսը 16–17 հեկտար է. այն Վանա լճի չորս կղզիներից մեծությամբ երկրորդն է։ 10-րդ դարում կղզում էր Արծրունիների տոհմի հայոց թագավորների նստավայրը։
Կղզին հայտնի է հայկական ճարտարապետության միջնադարյան հուշարձանով՝ Սուրբ Խաչ մայր եկեղեցով։ Այն նշանավոր է ներսի պատերին և գմբեթին մինչ օրս պահպանված որմնանկարներով, իսկ դրսից՝ Հին և Նոր Կտակարանների տեսարաններ պատկերող բազմաթիվ բարձրաքանդակներով։ Եկեղեցին կառուցել է ճարտարապետ Մանուելը 915–921 թվականներին, Վասպուրականի թագավորության ծաղկման շրջանում, Գագիկ Արծրունի թագավորի օրոք։ Կղզում պահպանվել են նաև 10-րդ դարի նավահանգստի ավերակները։
Լուսանկարում եկեղեցին երևում է ծաղկած ծառերի միջից, ետևում՝ լիճն ու ձյունածածկ լեռը։








