Ենոք Նազարյան՝ «Մարիամ Շալամյանի դիմանկարը», 1897
Ենոք Նազարյան, «Մարիամ Շալամյանի դիմանկարը», 1897 թ.։ Պահվում է Երևանում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում։
Կինը պատկերված է ավանդական տարազով։ Գլխին փոքր մուգ գլխարկ է՝ արծաթագույն զարդերով, դրա վրա՝ սպիտակ ժանյակե քող։ Մազերը հյուսված են երկու երկար հյուսով։ Հագին մուգ զգեստ է՝ ծաղկանախշ կրծքամասով, կրծքին՝ ոսկեգույն շղթա, մատներին՝ մատանիներ։








