Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Խնոցի՝ կարագ հարելու հարմարանք
№ 0553 · Լուսանկար

Խնոցի՝ կարագ հարելու հարմարանք

Խնոցին հարմարանք է, որով մածունից, սերուցքից կամ թթվասերից կարագ էին հարում։ Այն գյուղացիական յուրաքանչյուր ընտանիքի անբաժան իրն էր։ Կարագ հարելը հանձնարարում էին երիտասարդ աղջիկներին կամ հարսներին, իսկ պատրաստի կարագը թանից անջատելը փորձառու և տարեց կանանց գործն էր։ Հայաստանի որոշ գյուղերում այս ավանդույթը պահպանվել է մինչ օրս։

Հայաստանում կար խնոցու 2 տեսակ՝ կավե աման, որը հարում էին հատակին նստած, և կավե կամ փայտե աման՝ եզրերին ելուստներով, որը կախում էին առաստաղի գերաններից և հարում ձեռքերով կամ ոտքերով՝ առաջ ու հետ հրելով։ Խնոցին պահում էին տան ամենաթաքուն տեղում կամ հացատանը, որտեղ թոնիրն էր, քանի որ այն կոտրելը վատ նշան էր համարվում։

Լուսանկարում ազգային տարազով կինը նստած է խոտին և հարում է պարաններով կախված մեծ կավե խնոցին։

Արխիվային №
0553
Ժամանակ
Անհայտ
Վայր
Հայաստան
Տարածաշրջան
Հայաստան
Թեմաներ
ԽոհանոցԿենցաղՏարազՀայ կինը

Նման նյութեր