Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Ալեքսանդրապոլի մանկատների հայ որբերը1 / 2
№ 0418 · Լուսանկար

Ալեքսանդրապոլի մանկատների հայ որբերը

Հայ որբեր Ալեքսանդրապոլի (Գյումրի) մանկատներում՝ Ցեղասպանությունից հետո։ Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության ժամանակ հարյուր հազարավոր երեխաներ զրկվեցին ծնողներից։ 1915 թվականից անօթևան երեխաների ապաստարաններ բացվեցին նախ Կարսում, իսկ Կարսի գրավումից հետո՝ Ալեքսանդրապոլում։ 1915–1917 թվականներին այստեղ բացվեց 8 որբանոց, որտեղ ապաստան գտավ Արևմտյան Հայաստանից եկած 500 հայ երեխա։ Առաջին մանկատունը բացվեց 1915 թվականի նոյեմբերի 20-ին։

Որբերին ապահովում էին սննդով, հագուստով և բժշկական օգնությամբ։ Նրանք օրվա մի մասն անցկացնում էին դպրոցում, մյուսը՝ արհեստանոցներում։ Մանկատները գործեցին մինչև 1927–1929 թվականները։

Լուսանկարում քարե պատի առաջ կանգնած են բազմաթիվ երեխաներ և մի քանի մեծահասակներ։

Արխիվային №
0418
Ժամանակ
Անհայտ
Վայր
Ալեքսանդրապոլ (Գյումրի)
Տարածաշրջան
Հայաստան
Թեմաներ
ՑեղասպանությունՄանկություն

Նման նյութեր