Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Որբանոցի երեխաները Ալեքսանդրապոլում, 19201 / 4
№ 0166 · Լուսանկար

Որբանոցի երեխաները Ալեքսանդրապոլում, 1920

1920 թվականին Ալեքսանդրապոլում (Գյումրի) գործում էր աշխարհի ամենամեծ որբանոցը, որտեղ ապաստան էին գտել ավելի քան 20 000 հայ երեխա։ Նրանց ծնողները զոհվել էին Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանության ընթացքում։ Երեխաների մի մասն ազատվել էր թուրքական գերությունից՝ յուրաքանչյուրի համար վճարված մեկ ոսկե դրամով, մյուսները հասել էին Հայաստան՝ փրկվելով մահվան երթերից։ Որբանոցը ստեղծվել էր ԱՄՆ իշխանությունների, ամերիկյան և միջազգային մարդասիրական կազմակերպությունների աջակցությամբ։

Լուսանկարում սպիտակ հագուստով հարյուրավոր երեխաներ շարվել են բաց հրապարակում այնպես, որ կազմում են անգլերեն «Ամերիկա, շնորհակալ ենք» բառերը։ Հետևի շենքի տանիքին անգլերեն գրված է «Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպության անունը։

Արխիվային №
0166
Ժամանակ
1920
Վայր
Ալեքսանդրապոլ (Գյումրի)
Տարածաշրջան
Հայաստան
Թեմաներ
ՄանկությունՑեղասպանություն

Նման նյութեր