Արտո Գալուսյանը և արբանյակային ալեհավաքը
Արտո Գալուսյանը մի քանի ընդունիչով արբանյակային ալեհավաքի գյուտարարն է։ 1960-ական թվականներին Խորհրդային Միությունում նա Երևանի տեխնիկական քոլեջի ամենաշնորհալի ուսանողներից էր և աչքի էր ընկնում ռադիոէլեկտրոնային կապի բնագավառում։ 1960-ականների վերջին հայտնվել է Իրանում, ծառայել շահի բանակում և աշխատել ռադիոկապի զինվորական նախագծերի վրա։
1970-ական թվականներին, մինչև հեղափոխությունը, տեղափոխվել է Լոնդոն և հիմնել արբանյակային կապի իր ընկերությունը։ 1993 թվականին առաջինն է տեղադրել մի քանի ընդունիչով արբանյակային ալեհավաք, սակայն ֆինանսավորման պակասի պատճառով չի կարողացել պահպանել արտոնագրի իրավունքները։
Լուսանկարում տղամարդը կանգնած է մեծ սպիտակ արբանյակային ալեհավաքի մոտ, կողքին սանդուղք է։








