Ջութակահար Արա Մալիքյան
Արա Մալիքյանը հայկական ծագմամբ իսպանացի ջութակահար է, բազմաթիվ մրցանակների դափնեկիր։ Ծնվել է 1968 թվականի սեպտեմբերի 14-ին Բեյրութում։ Մանկուց հոր ղեկավարությամբ սովորել է ջութակ նվագել, առաջին համերգը տվել է 12 տարեկանում։ 14 տարեկանում լքել է Լիբանանը, երկար ապրել է Գերմանիայում, որտեղ հարսանիքներում հրեական երաժշտություն էր նվագում։ Այժմ ապրում է Մադրիդում։
2020 թվականին նրա և կնոջ՝ պրոդյուսեր և ռեժիսոր Նատա Մորենոյի «Արա Մալիքյան՝ կյանք լարերի միջև» ֆիլմը «Գոյա» մրցանակաբաշխությունում ճանաչվեց լավագույն վավերագրական ֆիլմ։ «Այս ֆիլմը փախստականների մասին է,— ասել է Մալիքյանը։— Ես ինքս փախստական եմ»։
Լուսանկարում գանգուր մազերով և մորուքով երաժիշտը կրծքին է սեղմել ջութակի կտորներ և աղեղ։








