Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Հայերի դեմ ջարդերն Ադրբեջանում, 1988–1990
№ 0237 · Լուսանկար

Հայերի դեմ ջարդերն Ադրբեջանում, 1988–1990

1988 թվականի նոյեմբերին Ադրբեջանում սկսվեց հայերի դեմ բռնությունների և ջարդերի նոր ալիք։ Ամենախոշոր դեպքերը տեղի ունեցան Կիրովաբադում (Գյանջա), ինչպես նաև Շամախիում, Շամխորում (Շամքիր) և Մինգեչաուրում (Մինգեչևիր)։ Նույն ժամանակ տեղահանվեցին նաև Հյուսիսային Արցախի մոտ գտնվող 50 հայկական գյուղերի բնակիչները։ Կիրովաբադից արտաքսվեց մոտ 48 000 հայ։

Բռնությունները շարունակվեցին մինչև 1990 թվականի հունվար, երբ տեղի ունեցան Բաքվի ջարդերը։

Լուսանկարում երիտասարդ տղամարդիկ քայլում են փողոցով, նրանցից մեկի ձեռքին երկար ձող է։ Հետևում աղյուսե շենք է։

Արխիվային №
0237
Ժամանակ
Անհայտ
Վայր
Անհայտ
Տարածաշրջան
Այլ վայրեր
Թեմաներ
Խորհրդային շրջանԱնձինք

Նման նյութեր