Հայ զինվորականները Խորհրդային Միությունում
Հայերը Խորհրդային Միությանը տվել են 148 գեներալ (8 գեներալ-գնդապետ, 31 գեներալ-լեյտենանտ և 107 գեներալ-մայոր), 4 մարշալ և 10 ծովակալ, փոխծովակալ ու հետծովակալ։ Պատերազմի տարիներին 106 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Ռուսներից և բելառուսներից հետո սա երկրում բնակչության թվի համեմատ հերոսների քանակով երրորդ արդյունքն է։
Նկարում 56 դիմանկար է՝ յոթ շարքով, յուրաքանչյուրի տակ ռուսերեն գրված է ազգանունն ու անունը։ Մեծ մասը զինվորական համազգեստով է, շատերի կրծքին շքանշաններ ու մեդալներ են։








