Մալխասյանների ընտանիքը Տիգրանակերտում (Դիարբեքիր), 1911
Լուսանկարում Մալխասյանների ընտանիքն է Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքում։ Լուսանկարն արվել է 1911 թվականին։ Կադրում 8 հոգի են՝ ծնողները և նրանց երեխաները․ ձախ կողմում նստած է տարեց տղամարդը՝ ձեռքին համրիչ, աջ կողմում՝ տարեց կինը, կենտրոնում նստած է տղան, ետևում կանգնած են 4 երիտասարդ կին, իսկ աջ կողմում՝ զամբյուղով փոքրիկ աղջիկը։
Հայոց ցեղասպանության տարիներին լուսանկարում պատկերվածներից միայն 3-ը կարողացան փրկվել՝ նստած տղան՝ Հարություն Մալխասյանը, աջ կողմում կանգնած փոքրիկ աղջիկը՝ Մուլթաչ «Ֆլորենս» Մալխասյանը, և ձախ կողմում կանգնած երիտասարդ կինը՝ Արեկը։ Այս լուսանկարը հիշեցնում է ցեղասպանության ժամանակ կործանված հազարավոր հայկական ընտանիքների մասին։








