Տիրան և Իմաստուհի Անդրեասյաններ, Տրապիզոն, 1910
Լուսանկարն արվել է 1910 թվականին Տրապիզոնում։ Պատկերված են Օրդուից եղբայր և քույր Տիրան և Իմաստուհի Անդրեասյանները։
Բեղավոր երիտասարդը նստած է՝ ձեռքերը խաչած, հագին մոխրագույն կոստյում է և փողկապ։ Քույրը կանգնած է նրա հետևում՝ ձեռքը եղբոր ուսին, հագին մուգ զգեստ է, վզին՝ երկար շղթաներ։ Լուսանկարի վերևում հայերեն ձեռագիր մակագրություն կա, որում կարդացվում է 1910 թվականը։
Լուսանկարը Արա Ուղուրլուօղլուի հավաքածուից է (Անթերինգ, Զալցբուրգ)։








