Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Գևորգ և Գոհար Վարդանյանները
№ 1443 · Լուսանկար

Գևորգ և Գոհար Վարդանյանները

Լուսանկարում Գևորգ և Գոհար Վարդանյաններն են՝ խորհրդային հետախուզության լեգենդներ, որոնք ավելի քան չորս տասնամյակ ծառայել են աշխարհի տարբեր երկրներում։ Նրանց առաքելությունների մեծ մասը մինչ օրս գաղտնի է։

1943 թվականին՝ Թեհրանի կոնֆերանսի օրերին, Վարդանյանները մասնակցել են նացիստական հատուկ ծառայությունների ծրագրած դավադրության բացահայտմանը, որի նպատակը ԽՍՀՄ-ի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ղեկավարների սպանությունն էր։ Երիտասարդ, բայց փորձառու Գևորգը զբաղվում էր գերմանական գործակալների բացահայտմամբ, իսկ նրա կողքին էր Գոհարը։

Լուսանկարչատանն արված նկարում կինը նստած է՝ սպիտակ զգեստով, իսկ տղամարդը նրա ետևում է՝ մուգ կոստյումով և փողկապով։

Արխիվային №
1443
Ժամանակ
Անհայտ
Վայր
Անհայտ
Տարածաշրջան
Այլ վայրեր
Թեմաներ
ԱնձինքԶինվորական պատմություն

Նման նյութեր