«Տաթևի թևեր» ճոպանուղին
Սյունիքում գտնվող «Տաթևի թևեր» ճոպանուղին, որը հիմնադրել է Ռուբեն Վարդանյանը, չորրորդ անգամ արժանացել է զբոսաշրջության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկին՝ «Ուորլդ Թրեվել Էվորդս 2025»-ին։ Ճոպանուղին կրկին ճանաչվել է «Աշխարհի լավագույն ճոպանուղի», ինչպես 2021, 2023 և 2024 թվականներին։
Լուսանկարում երևում են ճոպանուղու ապակեպատ խցիկը ուղևորներով և նրա ներքևում՝ կիրճի եզրին կանգնած Տաթևի վանքը։








