Լեռնահովիտում հայտնաբերված քրիստոնեական բարձրաքանդակ
ՀՀ պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության հաղորդմամբ՝ Լեռնահովիտ համայնքում գազատար խողովակների փոխարինման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է քրիստոնեական թեմայով եզակի բարձրաքանդակ հուշարձան, որը, ամենայն հավանականությամբ, վաղ միջնադարից է։
Բացի գրեթե ամբողջությամբ պահպանված միաքար կոթողից՝ գտնվել են նաև առանձին բեկորներ։ Գտածոն ուսումնասիրելու համար համայնք են գործուղվել մասնագետներ։
Քանդակի վրա երևում է լուսապսակով կերպար, որը ձեռքը դրել է ջրի մեջ կանգնած մյուս կերպարի գլխին։ Եզրերին փորագրված են զարդանախշեր։








