Աստվածաշնչի կազմ՝ Խաչելության պատկերով
Աստվածաշնչի հին կազմ-մասունքատուփ՝ խաչված Քրիստոսի պատկերով, հայ վարպետների աշխատանք։ Պատրաստված է ոսկեզօծ արծաթից, զարդարված է մարգարիտներով և թանկարժեք քարերով։
Կենտրոնում բարձրաքանդակ է՝ խաչված Քրիստոսը լուսապսակով։ Եզրերով անցնում է մարգարիտների շարք, իսկ խաչի շուրջը ագուցված են կանաչ, երկնագույն և մուգ կարմիր քարեր, որոնց մի մասը շրջապատված է մարգարիտներով։








