Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Հռիփսիմեն դիմադրում է Տրդատ Գ-ին
№ 1156 · Կտավ

Հռիփսիմեն դիմադրում է Տրդատ Գ-ին

«Հռիփսիմեն դիմադրում է Տրդատ Գ-ի ոտնձգություններին»։ Նկարիչ՝ Գևորգ Մնացականյան, 2020–2021 թթ.։

Փախչելով Դիոկղետիանոս կայսրից, որն ուզում էր ամուսնանալ նրա հետ, Հռիփսիմե կույսն ընկերուհիների հետ հասնում է Վաղարշապատ և թաքնվում տեղի հնձանում։ Կայսրը Տրդատ թագավորից պահանջում է գտնել կույսերին։ Երբ Հռիփսիմեն հրաժարվում է գալ թագավորի մոտ, նրան բերում են բռնի ուժով։ Սենյակում, որտեղ նա աղոթում է, Տրդատը փորձում է տիրանալ նրան, բայց Հռիփսիմեն, Սուրբ Հոգով զորացած, «կատաղի պայքարում է» և հաղթում թագավորին։ Զայրացած Տրդատը հրամայում է նահատակել Հռիփսիմեին, Գայանեին և մյուս 35 կույսերին։

Կտավին կարմիր զգեստով և մուգ թիկնոցով կինը ձեռքով հետ է մղում հատակին ընկած տղամարդուն։ Ետևում վարագույրով մահճակալ է և պատվանդանի վրա նստած կնոջ արձան։

Արխիվային №
1156
Ժամանակ
2020–2021
Վայր
Էջմիածին (Վաղարշապատ)
Տարածաշրջան
Հայաստան
Թեմաներ
ԱրվեստՀայ կինը

Նման նյութեր